Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող պահածոյացված միսը սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում

Վերջին շրջանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի վերաբերյալ ահազանգեր է ստանում կալանավորներից ու դատապարտյալներից:

Սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննդի մասին պարբերաբար հրապարակումներ են արվում նաև լրատվամիջոցներով:

2018 թ. հունվարի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Կազմակերպությունը հետաքրքրվել էր, թե արդյոք քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքը փորձաքննության ենթարկվում է, եթե այո, խնդրել էր տրամարդել փորձաքննական եզրակացությունների պատճենները, եթե ոչ՝ փորձաքննության ենթարկել պահածոյացված միսը, կարագն ու յուղը, քանի որ բողոքները հատկապես այս ապրանքատեսակներին են վերաբերում:  

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վ. Մելքոնյանը 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված պատասխանում հայտնում է, որ «ըստ անհրաժեշտության ձեռք բերված ապրանքատեսակները ենթարկվում են փորձաքննությունների»:

Վ. Մելքոնյանը նշում է, որ պարբերաբար խախտումներ են հայտնաբերվում պահածոյացված մսի փորձարկումների արդյունքում: Դրա հետևանքով, Վարչության պետի տեղակալի փոխանցմամբ, կնքված պայմանագրերը այդ մասով լուծվել են:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրված պատասխանը՝ փորձագիտական եզրակացությունների պատճեններով՝ այստեղ Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի՝ չափորոշիչներին չհամապատասխանելու մասին փաստում է նաև  ՀՀ ԱՆ Քրակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Խմբի 2016 թ. հաշվետվությամբ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներին չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ է մատակարարվում: Սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ պայմանները ևս բավարար չեն: Արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող անձինք ուղղակի հրաժարվում են սննդից և հիմնական սնունդն ստանում ընտանիքի անդամներից՝ հանձնուքների տեսքով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus