Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Կարելի է ասել՝ ես մեռնում էի». Սերենա Ուիլյամսը պատմել է հետծննդաբերական բարդությունների մասին

Աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող Սերենա Ուիլյամսը CNN-ի կայքի համար գրած սյունակում պատմել է հետծննդաբերական բարդ հետևանքների մասին:

Պարզվում է, որ հեմատոմայի և թրոմբոէմբոլիայի պատճառով մայրության առաջին 6 շաբաթն Ուիլյամսը ստիպված է եղել անցկացնել անկողնուն գամված:

«Կարելի է ասել՝ ես մեռնում էի դստերս՝ Օլիմպիային, լույս աշխարհ բերելուց հետո: Ամեն դեպքում, կարծում եմ, ես հաջողակ եմ»,-գրել է Ուիլյամսը:

Մարզուհին մանրամասնել է, որ հղիության ընթացքը շատ թեթև է եղել, սակայն ծննդաբերությունը տեղի է  ունեցել կեսարյան հատման միջոցով, քանի որ ծննդաբերական ցավերի ժամանակ պտղի սրտխփոցի հաճախականությունը կտրուկ նվազել է:


Ծննդաբերությունից մեկ օր անց Ուիլյամսի մոտ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է ախտորոշվել: Հաճախակի հազի պատճառով բացվել է կեսարյան հատումից հետո մնացած վերքը: Դրա հետևանքով թենիսիստուհուն վերադարձրել են վիրահատարան, որտեղ բժիշկները նրա որովայնի խոռոչում հեմատոմա են հայտնաբերել:

«Եթե չլիներ բժիշկների պրոֆեսիոնալիզմը, ես այսօր այստեղ չէի լինի»,-գրել է Ուիլյամսը:

Հիշեցնենք, որ թենիսիստուհու ու Reddit ընկերության հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանի առաջնեկը ծնվել է 2007թ. սեպտեմբերի 1-ին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus