Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գյուղնախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով:

«Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար  կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով  ինչ խնդիրներ կան և համատեղ քննարկենք դրանց լուծման ուղիները»– նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ոռոգման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով նախարարն առաջարկել է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության և Ջրպետկոմի մարզային կառույցները ևս ակտիվորեն համագործակցեն միմյանց հետ:

Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ջրանցքների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մարտի 15-ը, զուգահեռ ընթանում են սելավատարերի մաքրման աշխատանքներ:

Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում ոռոգման համակարգի արդիականացման, համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցման ուղղությամբ: Միաժամանակ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման արդյունքում Արմավիրի,Արարատի և մի շարք այլ մարզերի 99 համայնքում 10500 հեկտար հողատարածքում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, զգալիորեն կկրճատվեն ջրի կորուստները և նոր հողեր կընդգրկվեն գյուղատնտեսական շրջանառության մեջ:

Բացի դրանից, արդեն ավարտվել են 23 նոր հորատվող և 14 վերականգնվող պոմպակայանների նախագծման մրցույթները, որոնց մեծ մասը տեղակայված կլինեն Արմավիրի մարզում:

«Սահմանված են խիստ ժամկետներ. մեկ ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք ամբողջական նախագծված փաթեթներ, որից հետո կհայտարարենք շինարարության մրցույթը», - նշել է Արսեն Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կաթիլային ոռոգմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա խնայողաբար օգտագործել ջուրը, ոռոգման գործընթացի բարելավման կարևորագույն բաղադրիչներից  է:

Քննարկվել է նաև տնտեսված գումարների և նոր ոռոգման համակարգի բարելավման նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից նոր ֆինանսական  ռեսուրսների ներգրավման հնարավորությունը:    

Մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը ոռոգման խնդիրները հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է պարբերաբար կազմակերպել աշխատանքային ձևաչափով հանդիպումներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ`  ընթացիկ հարցերը կարգավորելու նպատակով:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus