Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Քրդական ուժերը հայտնել են Սիրիայի ազգային ուժերի՝ Աֆրին մտնելու մասին. «ՌԻԱ Նովոստի»

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Սիրիայի ազգային ուժերի՝ հաջողությամբ Աֆրին մտնելու մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ սիրիական բանակը նախօրեին մուտք է գործել սիրիական Աֆրին, հայտարարել էր, որ խոսքն Ասադի ռեժիմի կողմնակից շիա խմբավորումներից մեկի մի քանի անդամների մասին է, որոնք, սակայն, հետ են շպրտվել թուրքական ԶՈւ-ի գնդակոծության արդյունքում:

«Էրդողանն այսօր նման էր վատ ճանապարհային ոստիկանի՝ հայտնելով, թե կանգնեցրել է Աֆրին շարժվող սիրիական ուժերին: Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, սիրիական ուժերն արդեն այստեղ են», - ասել է քուրդ գործիչը:

Խեդուն նաև նշել է, որ սիրիական ուժերի մոտենալը լուսաբանող բազմաթիվ լրագրողներ հայտնվել են թուրքական ԶՈւ-ի գնդակոծության տակ՝ Աֆրինի մուտքի մոտ:

Նա նաև անհաջող է անվանել «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ չնայած որոշ դիրքերում թուրքական ԶՈւ-ի առաջխաղացմանը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus