Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պոլսի համայնքը խեղդված ձայն ունի, որի անունն է Աթեշյան սրբազան. Պողոս Եղիազարյանց

Մենք պահանջում ենք Աթեշյանին կարգալույծ անել, նաև գիտակցում ենք, որ կարգալույծի հարցը հետևանքային առումով կարող է մեզ ավելի ծանր իրավիճակների առաջ կանգնեցնել:

Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է պոլսահայ մշակութաբան Պողոս Եղիազարյանցը:

«Ինչ-որ իշխանական վահանի տակ թաքնված սրբազանի հետ գործ ունենք, բայց վահանի ծանրությունը, հաստությունն այնքան չէ, ինչքան ցոլացվում է: Ես կարծում եմ, որ Աթեշյան սրբազանը վախի և սարսափի մթնոլորտ է ավելի շատ ստեղծում  համայնքում, և դա իրեն հաջողվում է, որովհետև համայնքում այսօր մարդիկ սարսափած են,  անգամ խոսելուց կամ ֆեյսբուքյան էջերում իրենց վերաբերմունքը  գրելուց արդեն քաշվում են: Այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ իշխանական միջամտումն այդքան մեծ չէ, ինչքան ցոլացվում է Աթեշյան սրբազանի կողմից»,-պարզաբանել է Պողոս Եղիազարյանցը:

Անդրադառնալով այն հարցին, թե կան օրենքներ, որոնցով հնարավոր է եպիսկոպոսին կարգալույծ անել, և եթե այո՝ որ մեղքերի համար, նա պատասխանել է. «Դա շատ մասնագիտական հարց է, մանրամասնորեն չգիտեմ, բայց եղել են դեպքեր, որ Էջմիածինը ոչ միայն Թուրքիայի՝ Պոլսի պատրիարքարանի հարցով, այլ այդպիսի այլ միջամտումներ ունեցել է: Եթե մենք 2015 թ. մեկուկես միլիոն մեր զոհերին անվանեցինք սրբեր, այդ նկարը տեղ գտավ եկեղեցում որպես սրբապատկեր, և այսօր դա մերժվում է Աթեշյանի կողմից, ի՞նչ պետք է անի եկեղեցին դրա դեմ: Աթեշյանի մեղքը միայն ցեղասպանությունը չընդունելը չէ, դա վերջին մեղքն է, կարելի է ասել»:

Պողոս Եղիազարյանցի գնահատմամբ՝ այսօր պոլսահայ համայնքը կաթվածահար վիճակում է: «Դուք նայե՛ք 15 տարի առաջվա մեր մշակութային իրավիճակը, ինչ բեղուն և լավ վիճակում էինք, նայե՛ք այսօր՝ նույն վիճակը չկա: Այո՛, կա շնչող, հևացող ինչ-որ իրավիճակ, բայց չկա այն 15 տարի առաջվա իրավիճակը: Ընդհանրապես մթնոլորտն է այդպիսին: Այսինքն՝ համայնքը խեղդված ձայն ունի, որի անունն է Աթեշյան սրբազան: Նրա հանդեպ ունի բողոքի ձայն, որ ոչ մի ատյանով չի կարողանում հնչեցնել, որովհետև մեր հայատառ թերթերն օժանդակում են Աթեշյանին, և մենք «Ակօս»-ից բացի, որ մեկ-մեկ անդրադառնում է այս հարցին, որևէ այլ տարբերակ չունենք՝ մեր ձայնը լսելի դարձնելու»:

Պողոս Եղիազարյանցը վստահեցնում է՝ Պոլսում երկու հայատառ թերթերը զբաղվում են Աթեշյանի՝ դեռ չսկսված, ոչ պաշտոնական քարոզարշավով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus