Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բանակից փախածները կոչվում են «մասնագիտության դոկտորներ». Վարդան Բոստանջյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անհանգստացած է մասնագիտական դոկտորի կոչում շնորհելու քաղաքականությամբ: Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից անցկացվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Բոստանջյանը նշեց, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են դոկտորի բոլոր թեկնածուներն ուզում մասնագիտական դոկտորի կոչում ունենալ:

«Բուհերը հանգիստ, իրենց համար տալի՞ս են այս կոչումը, հաստատողներ չկա՞ն, Հանրապետությունը վերածվում է մասնագիտությամբ դոկտորների: Չեք ասում ոչինչ այս մասին: Մենք հուզված ու անհանգստացած ենք սրանով: Բանակից փախածները կոչվում են «մասնագիտության դոկտորներ»»,- դիմելով կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ ասաց պատգամավորը:

Նախարարը հարցրեց՝ ի՞նչ եք առաջարկում:

«Ոչ մի բան մի գրեք»,- պատասխանեց Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը նշեց, թե երկաստիճան համակարգը Հայաստանում կարծրացած է տասնամյակներ շարունակ: «Դուք Ձեր խոսքում շեշտադրում եք՝ եվրոպական տարածք, եվրոպական տարածք: Մենք գնվում ենք եվրասիական տնտեսական տարածքում: Նրանցը մերժո՞ւմ եք, չե՞ք մերժում, ես չեմ հասկանում»,- նկատեց Վ. Բոստանջյանը:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ եվրասիական տարածքը մտնում է եվրոպական քաղաքակրթական տարածքի մեջ՝ կրթության բնագավառում: «Բոլոնիայի բոլոր փաստաթղթերի կրող երկիր է Ռուսաստանը, անցում է կատարել 12-ամյա կրթական համակարգի: Իրենք իրենց համարում են եվրոպական կրթական տարածքի անդամ-երկիր»:

Նախարարն ասաց, որ երկաստիճան համակարգում կա մասնագիտության դոկտոր, կա գիտության դոկտոր. «Ի՞նչը դուր չի գալիս՝ մասնագիտության դոկտոր տերմի՞նը: Ի՞նչ գրենք տեղը»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus