Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նիդեռլանդները բավարարել է կացության իրավունքի համար իրենց դիմած Թուրքիայի քաղաքացիների զգալի մասի հայտերը

Նիդեռլանդները դրական պատասխան է տվել կացության իրավունքի համար իշխանություններին դիմած Թուրքիայի քաղաքացիների զգալի մասի հայտերին, այս մասին գրում է T24 կայքը:

Հայտնի է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Նիդեռլանդներին դիմած թուրքերի 73 տոկոսը դրական պատասխան է ստացել:

Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդներին կացության հարցով 2017 թվականի ընթացքում դիմել է Թուրքիայի 509 քաղաքացի: 

Թուրքական մամուլը պնդել է, որ Նիդեռլանդներում հաստատված Թուրքիայի բոլոր այս քաղաքացիները գյուլենականներ են, սակայն Նիդեռլանդների արդարադատության նախարարությունը, հաստատելով կացության իրավունքի տրամադրման լուրը, քաղաքացիների գյուլենական լինելու մասին չի խոսել:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus