Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված. Արայիկ Հարությունյան (ուղիղ միացում ԱԺ–ից)

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված: Այս մասին Ազգային ժողովում մեկնարկած Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի թեմայով անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:

Դիմելով Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Դուք պրոֆեսորադասախոսական կազմին քիչ առաջ կոչ արեցիք չառաջնորդվել անձնական շահերով: Չե՞ք կարծում, որ օրենքի այս տարբերակը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված՝ բուհերի խորհուրդները հաստատվում են վարչապետի կողմից, և ԵՊՀ-ի վերաբերյալ առանձին դրույթ կա»:

Նա հորդորեց գոնե հաստատման իրավունք տալ ոչ թե վարչապետին, այլ Կառավարությանը, որովհետև «վարչապետը չէ այս ամենի հիմնադիրը»:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ իրավաբանորեն բաց կմնա, թե ով պետք է հաստատի բուհի խորհուրդը: Նախարարի խոսքով՝  բուհն ունի հիմնադիր, և խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի կողմից, թե ով կլինի այդ հիմնադիրը՝ նախարարը, թե վարչապետը, կարևոր չէ:

Նախարարը նշեց, որ մայր բուհի նկատմամբ առանձնակի վերաբերմունք կա, բայց «ընդհանուր սկզբունքներին չի կարող հակասել առանձնահատուկ շեշտադրումը, որը ավելի շատ բարոյական է»:

Արայիկ Հարությունյանը նաև հետաքրքրվեց՝ ովքե՞ր կարող են գործարար հատվածից ներգրավված լինել բուհերի կառավարման խորհուրդներում: ԿԳ նախարարը պատասխանեց, որ դա բուհի իրավունքն է:

«Կարևոր է, որ գործատուն կգա, իր բիզնեսը կկապի համալսարանի հետ, նվիրաբերություն կանի, որևէ ֆակուլտետ կբացի և այլն: Ուսանողներն ասացին, որ ճիշտ կլինի, եթե գործատուների որոշակի հատված առաջարկվի ուսանողների կողմից, ցանկը, գործատուների թեկնածուների անունները պետք է գան համալսարաններից»,- ասաց Լ. Մկրտչյանը:

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus