Անրի. Նեյմարը պետք է փոխի մարզաձևը, որպեսզի դուրս գա Մեսսիի ստվերից
Նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին գերազանցելու ձգտումը.
«Չգիտեմ` արդյոք Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է, որպեսզի Մեսսիի ստվերում չմնա՞, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ բոլոր ֆուտբոլիստները գտնվում են արգենտինացու ստվերում:
Եվ եթե Նեյմարը դա չի ցանկանում, ուրեմն ստիպված կլինի փոխել մարզաձևը»,- Անրիի խոսքերն է փոխանցում «BFMTV»-ն:
Հիշեցնենք` 2017 թվականի ամռանը Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ: Բրազիլացին չի թաքցրել «Ոսկե գնդակը» նվաճելու ցանկությունը:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը ֆրանսիական Լիգա 1-ում 19 հանդիպում է անցկացրել և դարձել է 19 գոլի հեղինակ: