Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանում մասնագիտական կրթության 70 տոկոսը հումանիտար առարկաներն են կազմում. ԿԳ նախարարը ներկայացնում է բարձրագույն կրթության մասին նոր օրինագիծ (ուղիղ)

Ազգային ժողովում մեկնարկել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ՝ բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի թեմայով:

Օրինագիծը ԱԺ դեռևս չի ներկայացվել: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ այն համակարգային փոփոխություններ է ենթադրում:

Նախարարը պատմեց, որ 1998թ.-ին խորհրդարանում ներկայացրել է կրթության մասին օրենք, որն առաջինն էր, այդ ժամանակ օրինագիծը երկար քննարկվեց: «Ես հանդիպեցի երջանկահիշատակ պարոն Եգորյանի հետ, մենք այս հարցը քննարկեցինք կարևոր տեսանկյունից՝ մեզ պե՞տք է կրթության մասին օրենք, թե ոչ: Օրինագիծն ընդունվեց լարված քաղաքական իրավիճակում, բայց առանց դեմ ձայների, որովհետև կարողացանք համախոհություն ստեղծել դահլիճում: Երկրին նման օրենք անհրաժեշտ էր: Իհարկե, օրենքն ուներ բացթողումներ և այն տարի առ տարի մենք կատարելագործում ենք»,- նշեց Լ. Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ նոր օրինագիծն էլ դոգմատիկ փաստաթուղթ չէ, այն հնարավոր է ենթարկվի փոփոխությունների, բայց մինչև այդ հարկավոր է քննարկել՝ անհրաժե՞շտ է բարձրագույն կրթության մասին օրենք ունենալ, ինչպիսի՞ խնդիրներ պետք է լուծի այս օրենքը:

«Եթե այս օրենքով փորձելու ենք հասարակությանը համոզել, որ բարձրագույն կրթության ոլորտում եղած բոլոր հիմնախնդիրները այս օրենքով լուծվելու են, դա, բնականաբար, ճանապարհ չէ: Օրենքը չպետք է խոչընդոտի զարգացմանը: Հայաստանում չպետք է խոչընդոտվի որևէ առողջ ծրագրի իրականացում՝ այն պատճառով, որ օրենքը թույլ չի տալիս: Օրենքը պետք է կանաչ լույս բացի մեր երկրի առջև կանգնած լուրջ ճանապարհ անցնելուն»,- նշեց Լ. Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ բարձագույն կրթության ոլորտը առանձնահատուկ է, Հայաստանի բնակչության 51 տոկոսը ներգրավված է բարձրագույն կրթական համակարգում: «Մեր երկրի համեմատ սա նորմալ է, թեև եվրոպական սսանդղակով մենք ներքևում ենք»,- հավելեց ԿԳ նախարարը:

Լ. Մկրտչյանի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթական համակարգը կատարում է իր առջև դրված խնդիրները, թեև ֆինանսավորումը քիչ է, «ամբողջ տարվա համար հատկացված գումարը ամերիկյան որևէ համալսարանի մեկ ֆակուլտետի գումարի չափ է»։

Աշխարհում նրա խոսքով,  աշխատանք է տարվում ոչ թե կրթական համակարգի մեկ կամ երկու տարվա զարգացման, այլ տասնամյակի զարգացման համար:

«Մենք այս օրենքի նախագծով ոչ միայն պայմաններ պետք է ստեղծենք այսօրվա համակարգերի զարգացման համար, այլ նայենք չորս-հինգ տարվա կտրվածքով, որ հասկանանք, որ այս օրենքը իրավունք չունի խոչնդոտելու սրընթաց զարգացումներին»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը:

Նախարարը խոսեց բարձրագույն բուհական համակարգի թերացումների մասին և նշեց, որ Հայաստանում մասնագիտական կրթության խիստ հումանիտարիզացված է: «Մեր մասնագիտական կրթության 70 տոկոսը հումանիտար առարկաներ են: Գիտությունը համարյա ներկայացված չէ այսօր մեր բարձրագույն կրթության սպեկտում: Ոչ պետական համակարգն էլ առանձնապես ներկայացվածություն չունի: Մենք ունենք բնագիտության, գիտությունների պահպանման խնդիր, որը փոխելու համար պետք է փոխել դպրոցները»,- մասնավորեցրեց նա:

Նախարարը կոչ արեց «անհատական, անձնային, ծանոթական» համակարգից վեր կանգնել, հասկանալ կրթության համակարգի, գիտության ապագան. «Եթե մի երկրում, որտեղ գիտության մեջ ներգրավվածներից 35-55 տարեկանները 6 տոկոս են կազմում, 60 տարեկանից բարձր անձինք 30 տոկոս, խնդիր է, խզում կա»։

«Երիտասարդը, որը դառնում է 40 տարեկան, հասկանում է, որ որևէ շանս չունի ամբիոնի, լաբորատորիայի վարիչ դառնալու: Եվ իրենց կարողությունները այս երիտասարդները ներդնում են այլ ոլորտներում, արտասահմանում: Աշխարհում շատ երկրներ կան, ովքեր գիտություն չունեն, ապրում են սպասարկման ոլորտով, մենք նման բան անելու իրավունք չունենք, գիտական պոտենցիալը կորցնելու իրավունք չունենք: Բոլոր այստեղ ներկաներին ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ երեսուն տարի լինելով ամբիոնի վարիչ, չեք դաստիարակել փոխարինող սերունդ»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus