Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՄԻՊ-ը Փոստանջյանի դիմում-բողոքի կապակցությամբ գրություններ է ուղարկել իրավապահներին

Մարդու իրավունքների պաշտպանը, օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում, Զարուհի Փոստանջյանի փետրվարի 19-ի դիմում-բողոքի կապակցությամբ գրություններ է ուղարկել, այդ թվում` պարզաբանումների պահանջով, իրավապահ մարմնին՝ կապված «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնության գործադրման, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների, Ոստիկանության գործողությունների հետ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան՝ կապված «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ խտրական մոտեցում դրսևորելու վերաբերյալ տեղեկությունների հետ: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին օմբուդսմենի գրասենյակից։


Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:


Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:


Փոստանջյանը, սակայն, համաձայն չէ՝ պնդելով, թե փորձ է արվում կոծկել հանցագործությունը։ Նա դիմել է գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և մարդու իրավունքների պաշտպանին՝ շեշտելով, որ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով: Մասնավորապես, ըստ նրա, «ծեծի» և «խուլիգանության» հոդվածների փոխարեն, պետք է քրեական գործ հարուցվեր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու», «իրավահավասարությունը խախտելու», «կուսակցության գործունեությունը խոչընդոտելու», ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից իր պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածներով:


Ծեծկռտուքից օրեր անց, քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել: Ավելի ուշ քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրավաբանական ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև իր օգնականին հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ:


Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը, հետևաբար իրավապահներից պահանջում են քրեական գործ հարուցել նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով, քաղաքապետ Տարոն Մարգարյանից էլ՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ «կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով, լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար»։


 


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus