Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ժամանակ». «Գարդասիլով» սկսեցին՝ չստացվեց, խայտառակ եղան, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետևից. Գարիկ Աղաբեկյան  

«Եթե այս փոփոխությունն իսկապես կատարում են նրա համար, որպեսզի հիվանդն ինքնաբուժությամբ չզբաղվի, ապա միգուցե սա ինչ-որ տեղ ճիշտ է, դրական է, որովհետև մեր երկրում մարդիկ հարևանից, բարեկամից կամ մեկ այլ անձից ինչ-որ դեղի անուն են լսում ու առանց տվյալ դեղի բաղադրությունը, ազդեցության դոզան, կողմնակի սիմպտոմները հաշվի առնելու՝ գնում են դեղատուն ու այդ դեղն առնում, խմում են: Այս տեսանկյունից, այո՛, սա ճիշտ որոշում է, բայց մյուս կողմից՝ այս պարագայում հիվանդը պետք է գնա պոլիկլինիկա, ստուգվի, և եթե կարիք կա՝ նրան դեղատոմսը տան, բայց մինչ այդ էլ հետազոտող բժիշկը հազար ու մի կաբինետ է ուղարկելու՝ ստուգումների, անալիզների և այլն, ինչը քաղաքացիների համար հավելյալ ծախսեր են»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով դեղերի մասին օրենքում կատարված փոփոխությանը։

 

Հիշեցնենք, որ հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար 2018թ. մարտի 1-ից սկսած՝ քաղաքացին այլևս պետք է բժշկի դեղատոմս ունենա, իսկ արդեն հոկտեմբերից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվեն բացառապես բժշկի դեղատոմսով: Սա դեղերի մասին նոր օրենքի շրջանակներում կատարվող փոփոխություններից մեկն է:

 

Այս համատեքստում Գարիկ Աղաբեկյանը նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում՝ չբացառելով այն հանգամանքը, որ այդ դեղատոմսերը հիվանդները ոչ շատ լուրջ հիվանդությունների դեպքում կարող են պարզապես որոշակի գումարի դիմաց գնել բժշկից։

 

«Եթե առողջապահության նախարարությունն ուզում է պոլիկլինիկաների և ընտանեկան բժշկության ամբուլատորիաների դերը բարձրացնել, ապա հարց է ծագում՝ արդյո՞ք նման մեթոդով է պետք դրանց դերը բարձրացնել: Այսօր շատերը գնում են ոչ թե պոլիկլինիկաներ, այլ նեղ մասնագիտական կամ բարձր որակ ունեցող հիվանդանոցներ, այսինքն՝ հենց սրանով երևում է, որ պոլիկլինիկաների դերը ցածր է այսօր, և հաշվի առնենք նաև, որ պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների բուժսպասարկման որակից էլ քաղաքացիները դժգոհություններ ունեն, հետևաբար թող առաջնահերթ այս բուժհաստատությունների մասնագիտական որակը բարձրացնեն, հետո անցնեն դեղատոմսերի»,- հավելեց Աղաբեկյանը։

 

Վերջինիս համար անհասկանալի է առողջապահության նախարարության նման քայլերի հաջորդականությունը։

 

«Գարդասիլով» սկսեցին՝ չստացվեց, հետո փորձեցին ծխելու դեմ պայքարի շրջանակներում աստղաբաշխական տուգանքներ նշանակել՝ էլի չստացվեց՝ խայտառակ եղան, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետևից»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus