ՖԻՖԱ-ն մերժել է Նեյմարի բողոքը. Բարսելոնան մտադիր է հայց ներկայացնել բրազիլացու դեմ
ՖԻՖԱ-ն մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի բողոքը, ով ցանկանում էր իր նախկին թիմից` կատալոնական «Բարսելոնայից» ստանալ 40 մլն եվրո:
Նեյմարը նախկին թիմից պահանջում է 2016 թվականին պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար հավելավճարը: «Բարսելոնան» մերժել է Նեյմարին և չի վճարել այդ գումարը:
ՖԻՖԱ-ն հրաժարվել է բավարարել Նեյմարի պահանջները: Միաժամանակ, «Բարսելոնան» մտադիր է Նեյմարի դեմ 75 մլն եվրոյի հայց ներկայացնել` պայմանագիրը խախտելու համար: