«Արսենալը» համաձայնել է «Չելսիին» վաճառել Օլիվյե Ժիրուի տրանսֆերը
Լոնդոնի «Չելսին» և «Արսենալն» ավարտել են բանակցությունները ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «զինագործները» 31-ամյա ֆուտբոլիստին բաց կթողնեն 15 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:
Ժիրուն ընթացիկ մրցաշրջանում չի մասնակցել Չեմպիոնների լիգային և կկարողանա օգնել «Չելսիին» 1/8 եզրափակչի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղերում:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Ժիրուն դարձել է 4 գոլի հեղինակ: