Հիանալի է եզակի լինել. 2-ամյա երեխայի հասակ ունեցող բրիտանուհին խոսել է մշտական ցավերի և իր կյանքի մասին
Մեծ Բրիտանիայի ամենափոքրամարմին կինը պայքարում է մշտական ցավերի դեմ, սակայն չի դադարում ժպտալուց:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 19-ամյա Ջորջիա Ռենքինի մոտ ոսկրային դիսպլազիա է ախտորոշվել, ինչի պատճառով նրա ոսկորները սկսել են միաձուլվել, երբ նա դեռ փոքր երեխա էր՝ խոչընդոտելով օրգանիզմի աճին:
Բրիտանուհու հասակը 61 սմ է: Նա ավելի կարճահասակ է, քան միջին հասակի երկու տարեկան երեխան:
Ջորջիայի մոտ առկա խանգարումն այնքան հազվադեպ է, որ բժիշկները երբևէ պաշտոնապես չեն ախտորոշել նրա հիվանդությունը: Ինչևէ, նրան առավել հուզում է ոչ թե իր հասակը, այլ մշտական ցավերը:
«Մեծ ամպ է կուտակված ինձ վրա: Իմ կյանքը ցավ է: Խնդիրն ուղղակի փոքր լինելը չէ: Դրանից խուսափել չի լինի: Ցավ եմ զգում անընդհատ՝ արթնանալու պահից մինչև քնելու պահը», -ասել է բրիտանուհին:
Բրիտանուհին ժամանակի մեծ մասն անցկացնում է իր շնիկի հետ, և նրա խոսքով՝ իրենց կապն այնքան ամուր է, որ կենդանին զգում է, թե երբ է տիրուհին ցավ զգում: