Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հավանական չէ, որ ռուսական զենքը վերանա Հրվ. Կովկասից, նման մեկնաբանությունները սպեկուլյացիա են․ Անդրանիկ Միհրանյան

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հավանական չի համարում, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում ռուսական զենքը կարող է վերանալ Հարավային Կովկասից: Նա Tert.am-ի հետ զրույցում նման մեկնաբանությունները «սպեկուլյացիա» որակեց:

«Դրանք սպեկուլյացիաներ են, մեծ հիմք չունեն: Եթե պարտավորվածություն լինի, որ այդ տարածաշրջանում ընդհանրապես զենք չվաճառվի, ապա պետք է ձեռք բերվի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների համատեղ համաձայնությունը: Բայց դե միևնույն է, դժվար թե ծագի նման հնարավորություն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը վերջերս կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Բլանկի խոսքով, թեև, հավանաբար, պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել։

Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում չի կարող վերանալ: Անդրանիկ Միհրանյանի համոզմամբ՝ քիչ թե շատ զենքով՝ նա կապահովի իր ներկայությունն այստեղ: «Եթե զենքը չլինի, ավելի վատ կարող է Հայաստանի համար լինել, որովհետև Ադրբեջանը կարող է միջազգային շուկայից իր համար զենք գնել: Իսկ Հայաստանը, լինելով ՀԱԿՊ-ի անդամ, կարողանում է ավելի մատչելի գներով Ռուսաստանից զենք գնել: Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանի հետ էլ է անմիջական համագործակցում»,- նշեց նա:

Անդրանիկ Միհրանյանը ռուսական զենքի՝ Հարավային Կովկասից վերանալն անհավանական համարեց ևս մեկ պատճառով․ նա մատնանշեց, որ նման գործընթաց սկսվելու պարագայում հարցը պետք է քվեարկության դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ «Իսկ այդ դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը»:

Անդրանիկ Միհրանյանը նաև նշեց, թե ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքն իր համար արտադրեր զինամթերք, բայց դրա համար հնարավորություններ չկան: «Այդպիսի բացառիկ օրինակ կարող ենք բերել Իսրայելի դեպքում: «Այդ դեպքում էլ հրեական համայնքը՝  աշխարհով մեկ սփռված, հսկայական գումարներ է հավաքում դրա համար: Բացի այդ՝ Միացյալ Նահանգներն ամեն տարի Իսրայելին հսկայական օժանդակություն է ցուցաբերում՝ և՛ ֆինանսական, և ռազմական: Դա բացառիկ օրինակ է, և մեր դեպքում դժվար է հետևել այդ օրինակին»,- նշեց նա:

Ռուսաստանցի քաղաքագետը, այնուամենայնիվ, նշեց, որ ցանկալի է, որ զինամթերքն արտադրվի Հայաստանում: «Ժամանակին այդ հարցով Հայաստանում գիտական ուղղություններ կային, բարձր որակի մասնագիտական կադրեր կային․․․ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ անգամ մեծ պետությունները չեն կարողանում իրենց բավարարել ռազմական տեխնիկայով»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ պատճառով ինքը կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է հասկանա՝ ինչը կարող է ինքն արտադրել, ինչը պետք է ձեռք բերի այլ երկրներից:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus