Սիրիայում գործող ռուսական կենտրոնը հրադադարի ռեժիմի խախտումներ է գրանցել Իդլիբում և Դամասկոսում
Սիրիայի Իդլիբ և Դամասկոս նահանգների տարածքում վերջին մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հոմս, Հալեպ, Դամասկոս, Համա և Էլ Քունեյթրա նահանգներում շարունակվում են բանակցությունները ընդդիմադիր զորամիավորումների անդամների բարեկամների հետ՝ պարզաբանելու համար հրադադարի ռեժիմին միանալու կարգը և սիրիական կազավարության կողմից նրանց կարգավիճակի կարգավորման հարցը:
Ռուսական կենտրոնի և սիրիական պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում հրադադարին միանալու համաձայնագրեր են կնքվել Հոմս և Հալեպ նահանգներում: