Էդ Շիրանի նմանակը պատմել է, թե ինչպես է արտաքինն ազդում իր կյանքի վրա
Բրիտանացի Ուեսլի Բիրնը դժվարությամբ է կարողանում հանգիստ շրջել փողոցում՝ հանրահայտ երգիչ Էդ Շիրանի հետ իր անհավանական նմանության պատճառով:
Life.ru-ի հաղորդմամբ՝ 25-ամյա երիտասարդին հաճախ են մոտենում մարդիկ, խնդրում ինքնագիր տալ և սելֆի անել: Ուեսլին երբեմն համաձայնում է լուսանկարվել և երկրպագուների սիրտը չկոտրելու համար ասում է, որ Էդն է:
«Մտնելով սուպերմարկետ՝ գնորդները զարմանում են տեսնելով ինձ դարակները դասավորելիս: Նրանց թվում է, թե դա կատակ է: Նրանք երկար կանգնում են՝ փորձելով ապացույց գտնել, որ այնտեղ ինչ-որ բան է կազմակերպված», - ասում է բրիտանացին:
Նրա խոսքով՝ իր ընկերուհին այնքան էլ գոհ չէ իր այդ նմանությամբ հանրահայտ կատարողի հետ:
Բիրնը մտադիր է այցելել Շիրանի համերգին, որը կայանալու է մայիսին, և հույս ունի անձամբ հանդիպել երգչին: