Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երեք անչափահաս երեխա ունեցող անապահով ընտանիքը տունը կորցնելու վտանգի տակ է (տեսանյութ)

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում բնակվող Քնարիկ Ավետիսյանը երեք անչափահաս երեխաների միայնակ մայր է: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ապրում է մոր և երեխաների հետ, իսկ ամուսինը վաղուց իրենց հետ չի ապրում։

Նրանց գոյատևման միակ աղբյուրը երեխաների նպաստն է՝ ամսական 36 հազար դրամը:

«Նպաստառու եմ, բայց նպաստը բավականացնում է միայն կոմունալները վճարելուն, երեխաներին սննդով չեմ կարողանում ապահովել: Գյուղապետն է մեզ փայտ տվել, հիմա որ տունը տաք է: Նոր տարվան սնունդով օգնեց, մի քիչ կարողացանք գոնե յոլա գնալ: Հողի վրա էինք, հատակ չունեինք, բարի մարդիկ օգնեցին սարքեցինք: Անկողին էլ չենք ունեցել, քարերի վրա մատրաս էինք դրել, երեխաներս այդպես էին քնում կամ գետնին էինք դոշակ դնում: Տանիք չկա, անձրևային օրերին կաթում է, ջուրը լցվում է երեխաներիս գլխին»,-ասաց Քնարիկը:

Բաղրամյան գյուղի Բարեկամության փողոց 3-րդ շենքի 14 բնակարանը, որտեղ բնակվում է այս ընտանիքը, նրանց սեփականությունն է, բայց մոր վիրահատության համար վերցված վարկերի դիմաց բանկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով, Քնարիկի խոսքով, տունը հայտնվել է ԴԱՀԿ ծառայությունում և  ենթակա է բռնագանձման:

«Գումար էի վերցրել բանկից մայրիկիս վիրահատության համար՝ չմտածելով այս խնդրի առաջ կկանգնենք: Դե ես աշխատում էի այդ ժամանակ, երբ վերցրեցի, հետո, որ վիրահատվեց մայրիկս, ես երեխաներիս խնամող չունեի, նստեցի տանը, չկարողացա աշխատել: Գործը գնաց դատարան, հետո ԴԱՀԿ, այդպես էլ բանկը ոչ մի ձևով չհամաձայնեց, որ գոնե քիչ-քիչ վճարենք կամ տոկոսները կանգնեցնեն: Հիմա էլ գումարը կրկնակի, եռակի շատացավ, հնարավորություն չունեմ այդքան վճարելու՝ ամսական 90 հազար տուգանք է գալիս, որ շատ ուզեմ էլ, չեմ կարողանա վճարել: Չորս ամիս ժամանակ են տվել դուրս գալու համար, որ տունը հանեն վաճառքի: Ինչով կկարողանան բարի մարդիկ օգնեն, իմ խնդրանքը դա է: Ով ոնց կկարողանա, ինչ կցանկանա թող օգնի` թե՛ սնունդով, թե՛ գումարով»,-ասաց Քնարիկը:

Նա նաև նշեց, որ առաջարկի դեպքում հիմա արդեն կարող է  աշխատանքի անցնել, որպեսզի կարողանա ընտանիքի ծախսերը հոգալ:

«Կկարողանամ աշխատեմ ինչ գործ էլ լինի, հիմա մայրիկս ոտքի է, մի քիչ փոքրիս տիրություն անի, կկարողանամ աշխատել: Փոքր երեխաս էլ ծնվեց խնդիրներով, մինչև տարի ութ ամսական չի քայլել, չէր էլ կարողանում կանգնել, վեց ամիս մերսումների եմ տարել, օրթոպեդիկ կոշիկներ էին նշանակել, դրանք ենք գնել: Հիմա նոր քայլում է: Անընդհատ իրենով եմ զբաղված եղել, որ շատ էլ ուզեի, չէի կարողանա աշխատել»,-ասաց նա:

Քնարիկի մայրը՝ Գայանե Ավետիսյանը, երիկամների հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի,  մի քանի վիրահատություն է ունեցել:

«Քնարիկը մեկ տարեկան էր, ամուսնուցս բաժանվեցի, աշխատեցի մեծացրեցի, հիմա էլ, որ պետք է  թոռներիս պահեմ մեծացնեմ չեմ կարողանում: Առողջականս շատ վատ է, հիմա վիճակներս նեղ է:

Աղջիկս էլ գումար վերցրեց իմ վիրահատության համար, փոքրիկն էլ ծնվեց խնդիրներով, խեղճացանք չկարողացանք ինչ-որ բան անել: Ահավոր ծանր վիճակ է` թե՛ երեխաների, թե՛ մեր համար: Ով ոնց կցանկանա թող օգնի` էրեխքեը կոշիկ չունեն՝ կոշիկով, ում սրտով ինչ կանցնի»,-ասաց Գայանե Ավետիսյանը:

Քնարիկի ավագ դուստրը՝ 12 ամյա Ռեբեկան , Tert.am-ին պատմեց, որ երազում է երգչուհի դառնալ, իսկ այս պահին ամենամեծ ցանկությունը, որ իրենց տունը չկորցնեն:

«Կուզեմ, որ մեր տունը գրավի տակից դուրս դա, տունը չծախվի, մնանք մեր տանը:  Մենք օրերով սոված ենք մնում, սնունդ չունենք: Կուզեի, որ սնունդ ունենայինք»,-ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus