Հնդկաստանում ուղղաթիռ է վթարվել. կան զոհեր
Արաբական ծովում հունվարի 13-ին հնդկական ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, երեքի ճակատագիրը դեռևս անհայտ է:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, առափնյա ծառայության տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել Մումբայ քաղաքի մոտակայքում: Ուղղաթիռում թռչելիս են եղել հնդկական նավթագազային ընկերության 5 աշխատակից և երկու օդաչու: Ավիավթարի զոհերի թիվը կարող է աճել:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Որոնումներին մասնակցում են 3 ուղղաթիռ, մեկ ինքնաթիռ և 3 նավ:
Նշվում է, որ ուղղաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել է օդ բարձրանալուց 15 րոպե անց: