Չեխիայի գործող նախագահն առաջատարն է նախագահական ընտրություններում. հաշվարկվել է ձայների կեսը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն առաջատարն է այսօր կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հաշվարկվել է ձայների 51.3 տոկոսը, որի արդյունքում Զեմանը ստացել է ձայների 41.99 տոկոսը: Նրան հաջորդում է արևմտամետ ակադեմիկոս Ժիրի Դրահոշը՝ 25.05 տոկոս ձայնով: Այս երկուսը բավականին առաջ են մյուս 7 թեկնածուից:
Ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից որևէ մեկը պետք է 50-ից ավելի ձայն ստանա: Հակառակ դեպքում առաջին երկու ամենաշատ ձայները հավաքած թեկնածուն կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին, որը կանցկացվի հունվարի 26-27-ը:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ օրը են ընտրական տեղամասերը Չեխիայում փակվել են տեղական ժամանակով 14:00-ին: