Բունդեսլիգա. «Հանովերը» գերկամային հաղթանակ է տանում, այլ արդյունքներ (տեսանյութ)
Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում հանդիպումների մեծ մասն ավարտվել է:
«Հանովերը» սեփական հարկի տակ կամային փայլուն հաղթանակ տոնեց «Մայնցի» նկատմամբ: Տանտերերը հաղթեցին՝ 0:2 հաշվով պարտվելիս: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆուլկրուգը:
«Հոֆենհայմը», որը ընթանում է 7-րդ հորիզոնականում, ոչ-ոքի խաղաց «Վերդերի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Աուգսբուրգ»-«Համբուրգ»՝ 1:0
«Այնտրախտ»-«Ֆրայբուրգ»՝ 1:1
«Շտուտգարտ»-«Հերտա»՝ 1:0