2017-ին Ավստրիայում հարյուրավոր մուսուլմաններ քրիստոնեություն են ընդունել
2017 թվականին Ավստրիայում արձանագրվել են մուսուլմանների՝ դավանափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու հարյուրավոր դեպքեր: Deutsche Welle պարբերականի տվյալների համաձայն՝ այս տարի չափահաս մկրտվածների 75 տոկոսը մուսուլմաններ են:
Ինչպես նշում է Deutsche Presse-Agentur գործակալությունը՝ հղում անելով Վիեննայի արքեպիսկոպոսության պաշտոնական ներկայացուցչին, միայն Վիեննայում այս տարի մկրտության արարողություն է արել 15 տարբեր ազգություն ներկայացնող 260 մարդ:
Մեծահասակների մկրտության համար պատասխանատու արքեպիսկոպոսության ներկայացուցիչ Ֆրեդերիկե Դոստալն անհիմն է համարում այն պնդումը, որ ներգաղթյալները կրոնափոխ են լինում ապաստան ստանալու հնարավորությունը բարձրացնելու համար:
«Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում կեղծ քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խստորեն ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտության թույլտվությանը», - ասել նա:
Դոստալի խոսքով՝ մկրտության նախապատրաստությունը տևում է առնվազն մեկ տարի և ներառում կրոնական դասերի և եկեղեցական ծառայությունների կանոնավոր այցելությունը, ինչպես նաև՝ կյանքի քրիստոնեական նորմերին հետևելը և բարեգործական միջոցառումներին մասնակցելը: