Համացանցում հրապարակվել է չինական հրթիռի հատվածի անկման տեսանյութը (տեսանյութ)
Չինաստանի Գուանսի նահանգի բնակիչները նկարահանել են հրթիռի հատվածի անկումը, որը նրանք ի սկզբանե անվանել են «տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտ»:
Տեղական իշխանությունները պարզել են, որ ընկած օբյեկտը «Չանչժեն-3B» կրող հրթիռի արագացուցիչն է եղել: Հրթիռն արձակվել է հունվարի 12-ին՝ BeiDou նավիգացիոն համակարգի երկու արբանյակներն ուղեծիր հասցնելու նպատակով:
Իշխանությունների պնդմամբ՝ անկման տարածքը նախապես որոշված էր:
Հայտնի է, որ անցած տարվա նոյեմբերին Չինաստանը մեկ կրող հրթիռի միջոցով միաժամանակ արձակել է երկու հատ Beidou-3 արբանյակ:
2018 թվականին Պեկինը պլանավորում է ավելի քան 10 արբանյակ հասցնել ուղեծիր: Ըստ այդմ՝ մինչև 2020 թվականը գլոբալ նավիգացիոն համակարգը պետք է կազմված լինի 35 արբանյակից: