ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ինտեսիվությունը խաղաղության պահպանման գործոն է. ադրբեջանագետ
Ադրբեջանում գալիք նախագահական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր ներքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասել է, որ վերջերս Ադրբեջանում փոխվեց հարկերի նախարարը:
«Ադրբեջանում նախիջևանյան կլանը շարունակում է վերահսկել պաշտպանական ոլորտը, մասնավորապես այդ կլանի ամենահզոր ներկայացուցիչներից է Քեմալադդին Հեյդարովը, ով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն է զբաղեցնում»,- ասել է ադրբեջանագետը:
Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Տաթևիկ Հայրապետյանն ասել է, որ շփման գծում խաղաղության պահպանման գործում մեծ նպաստ ունեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները:
«Մամեդյարովի և Նալբանդյանի հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի կեսերին: Վերջինը կայացել էր դեկտեմբերին` Վիեննայում: Այս հանդիպումների ինտենսիվությունը շատ կարևոր է: Իրական բանակցային գործընթացի թեև չկա, բայց կանխվում են պատերազմական գործողությունները»,- ասել է նա։
Ադրբենջանագետը հավելել է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն փուլերում, երբ հանդիպումներ չեն լինում, պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հոկտեմբերի 17-ին: