Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բանակցություններ կան, բայց ակնկալել, որ դրանց արդյունքում կստորագրվի հիմնարար փաստաթուղթ, դրանից շատ հեռու ենք. Արթուր Թովմասյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման հիմնական խանգարող ուժը երկու ժողովուրդների միջև անվստահությունն է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմն էլ ավելի խորացրեց այդ անվստահությունը: Պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, որպես այդպիսին բանակցություններ կան, բայց ակնկալել, որ դրանց արդյունքում կստորագրվի հիմնարար փաստաթուղթ, դրանից մենք շատ հեռու ենք:

- Ռուսաստանի Արտաքին հարցերով խորհուրդը կանխատեսումների զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվում է, որ երկու անդրկովկասյան երկրների նախընտրական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները և հնարավոր է՝ լինեն դրվագային սրացումներ: Որքանո՞վ եք իրատեսական համարում այս կանխատեսումը:

- Միանշանակ է, որ Ադրբեջանի նախագահը ներքին լսարանի համար ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալու և ասելու է, որ եթե կոնֆլիկտը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով չլուծվի, ապա, անպայման, լուծվելու է ռազմական ճանապարհով: Սա ելույթ է ներքին լսարանի համար, ամեն մեկը շահարկելու է Արցախի հիմնախնդրի թեման, որ ձայներ ստանա, մրցելու են, թե ում դիրքորոշումն է այս հարցում ավելի կարծր: Դրանք, որպես կանոն, միայն հայտարարություններ են լինում: Ամեն դեպքում, մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք, անկախ նրանից, թե Ադրբեջանում նախագահական, թե այլ ընտրություններ են, մենք միշտ պետք է լինենք աչալուրջ:

- Իսկ ձայներ ստանալու համար Ադրբեջանի իշխանությունները չե՞ն դիմի հարձակումների կամ սահմանային լարվածության:

- Մենք գտնվում ենք այնպիսի անկայուն տարածաշրջանում, որ ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա: Այդ սրացումները կլինեն մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո մենք զգոն ենք: Այն աշխատանքները, որոնք սկսել ենք ապրիլյան պատերազմից հետո, այն բարեփոխումները, որոնք մեկնարկել են, պետք է հասցնենք տրամաբանական ավարտին: Մենք պետք է պատրաստ լինենք դիվերսիայի, հերթական սադրանքի, ցանկացած ոտնձգության, որը կհրահրի Ադրբեջանը: Եթե  ունենք ամուր առաջնագիծ, հզոր սպառազինություն, ռազմական ոգի, որը հայ զինվորն ունի, որը չի ընկճվել ո՛չ 90-ականներին, ոչ էլ ապրիլյան պատերազմի ժամանակ: Իշխանություններն էլ ամեն ինչ պետք է անեն, որ առաջնագիծը կահավորված լինի ժամանակակից սպառազինությամբ, որպեսզի սահմանը պահպանող զինվորը լինի անվտանգ: Ցանկացած պատերազմում էլ լինում են զոհեր, բայց մենք հնարավորինս զրոյի պետք է հասցնենք մեր կորուստները: Ամեն կորուստի համար հայ զինվորը ցավալի պատասխան է տվել, բայց, ամեն դեպքում, մենք պետք է աշխատենք մեր զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ:

- Գիտեք, որ շատերը, հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո կասկածի տակ են առնում մեր պատրաստվածության մակարդակը:

- Վերջերս Հայաստանում, երբ տեղի ունեցավ Արցախի ու Հայաստանի խորհրդարանների միջև հանդիպում, մենք այդ շրջանակներում հանդիպեցինք նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դա այն քիչ հանդիպումներից էր, որից հետո ես ստացել եմ բոլոր հարցերի պատասխանները: Կան հարցեր, որոնց մենք չենք տիրապետում, բայց երբ առաջին դեմքից իմանում ես այդ ամենը, մի շարք խնդիրներ պարզաբանվում են:

Այն, ինչ արվում է Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար, Արցախում ապրող ոչ մի քաղաքացի իրավունք չունի դժգոհել Հայաստանի իշխանություններից, մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանից: Ապրիլյան իրադարձություններից առաջ մենք կա՛մ շատ ինքնավստահ էինք մեր ուժերի հարցում, կա՛մ չէինք հաշվարկել, թե թշնամին ինչի է նախապատրաստվում:

- Պարո՛ն Թովմասյան, օրերս, խոսելով բուն բանակցությունների վերսկսման մասին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են անգամ երկու օր էլ բանակցել, միայն թե արդյունք լինի: Ձեր կարծիքով՝ համոզի՞չ է այս հայտարարությունը միջազգային հանրության համար:

- Միջազգային հանրությունը բազմաթիվ անգամ համոզվել է, որ Ադրբեջանի իշխանությունները ասում են մեկ բան, հայտարարում մեկ բանի մասին, անում են՝ մեկ այլ բան: Խոսքը ողջամիտ միջազգային հանրության մասին է: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանից առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները եթե Ադրբեջանի կողմից իրականացվեին, մենք չէինք ունենա լոկալ, փոքր պատերազմներ:

- Բանակցությունները սկսելուն  ի՞նչն է խանգարում:

- Բանակցությունների վերսկսման հիմնական խանգարող ուժը երկու ժողովուրդների միջև անվստահությունն է: Ցավոք, ապրիլյան պատերազմն էլ ավելի խորացրեց այդ անվստահությունը: Իմ սերունդը տեսել է այդ պատերազմները, մեր երեխաները, ովքեր գտնվում էին 90-ականներին նկուղներում, մասնակցել են ապրիլյան պատերազմին: Կարծում եմ, որ, որպես այդպիսին, բանակցություններ կան, բայց ակնկալել, որ դրանց արդյունքում կստորագրվի հիմնարար փաստաթուղթ, դրանից մենք շատ հեռու ենք: Առաջին պատճառը փոխվստահության մթնոլորտի բացակայությունն է, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունների թերությունն է, որովհետև Ղարաբաղը չի մասնակցում դրանց, հետևաբար, հնարավոր չէ, որ հիմնարար փաստաթուղթ ստորագրվի: Վստահության խնդիրը լուծելու համար տարբեր եղանակներ կան: Ադրբեջանի պատմության դասագրքերից առաջին հերթին պետք է հեռացվեն հայերին որպես թշնամի ներկայացնելու դրույթները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus