ԱՄՆ-ն Երուսաղեմում դեսպանություն կբացի՝ անկախ ՄԱԿ-ի որոշումից. Նիկի Հեյլի
ԱՄՆ-ն Երուսաղեմում դեսպանություն կբացի՝ անկախ ՄԱԿ-ի ցանկացած որոշումից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Գլխավոր վեհաժողովում Երուսաղեմի հարցով քվեարկությունից առաջ:
«Ամերիկան դեսպանատունը կտեղակայի Երուսաղեմում: Դա այն է, ինչ ցանկանում է ամերիկացի ժողովուրդը, և դա ճիշտ է: ՄԱԿ-ում և ոչ ի քվեարկություն դրա վրա չի ազդի», - ասել է Հեյլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳՎ նիստում:
Գլխավոր վեհաժողովում այսօր քվերակություն կանցկացվի Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ԱՄՆ որոշման չեղարկման մասին արաբական երկրների բանաձևի նախագծի առնչությամբ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԳՎ-ում ելույթ ունենալիս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ ՄԱԿ-ն անվանել էր «ստի տուն»:
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեկտեմբերի սկզբին՝ նշելով, որ դեսպանությունը մտադիր է Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: