Չինացին նոր BMW է գնել, որի համար վճարել է մետաղադրամներով (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում տղամարդը նոր ավտոմեքենա է գնել, որի դիմաց վճարել է մետաղադրամներով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վաճառքի կենտրոնի աշխատակիցները մի քանի ժամ ստիպված են եղել հաշվել ավելի քան 10 արկղ մետաղադրամները, որոնց արժեքը կազմել է 8000 ֆունտ ստերլինգ:
Ինչպես նշվում է հաճախորդը, որի անունը չի հրապարակվում, դեկտեմբերի 18-ին BMW մակնիշի մեքենա է գնել, որի ամբողջական արժեքը կազմում է 45 000 ֆունտ ստերլինգ: Գումարի մի մասը նա վճարել է տարիներ շարունակ հավաքած մետաղադրամներով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են խանութի աշխատակիցները գետնին նստած հաշվում մետաղադրամները: