Շոտլանդիայում փոթորիկի հետևանքով ափ նետված կետադելֆինը սատկել է
Շոտլանդիայում 145կմ/ժամ արագությամբ մոլեգնող «Կարոլինա» փոթորկի հետևանքով ափ նետված կետադելֆինը, հավանաբար, սատկել է հոգեվարքի մեջ ընկնելով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, կետադելֆինի մարմինը հայտնաբերել են փոթորիկի հարվածից 3 շաբաթ անց: 3 մետր երկարություն ունեցող ծովային կենդանին կետադելֆինի ձագ է: Այն հավանաբար սատկել է ջրազրկումից՝ հայտնվելով ծանծաղուտում:
Ինչպես փաստել են շոտլանդական կղզու կենդանական ապաստարանի մասնագետները, կենդանին հայտնաբերվել է ափից 25 մետր հեռավորության վրա, ուր, ըստ երևույթին, կենդանուն նետել է ուժեղ քամին: