Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դավիթ Թորոսյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր նվաճելու ճանապարհներից մեկն է

Այսօր Օլիմպավանում լրագրողների հետ հանդիպեցին բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը և ազգային թիմի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը և Գոռ Երիցյանը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Այս երեք բռնցքամարտիկները Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո, հավաքականի կազմում հանդես գալուն զուգահեռ, կարիերա են սկսել նաև պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ հասցրել են առաջին հաջողությունները գրանցել:

 

Դավիթ Թորոսյան. «Մարտ ամսից սկսած տղաները պրոֆեսիոնալ ռինգում տասնյոթ մենամարտ են անցկացրել և բոլորում էլ հաղթանակ տարել: Որևէ մեկին հատուկ չեմ առանձնացնի, բոլորը լավ մարզավիճակում են և որակյալ բռնցքամարտ են ցուցադրում: Տասնյոթ մենամարտից միայն չորսն են մինչև վերջ ընթացել, մյուսներն ավարտվել են նոկաուտով: Ինձ, որպես հավաքականի մարզչի, ուրախացնում է նրանց առաջընթացը պրոֆեսիոնալ ռինգում, հաշվի առնելով, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) թույլատրել է մարզիկներին համատեղել երկու ռինգերը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհներից մեկն է դարձել: Մեզ համար դա առաջնային նպատակ է, այդ պատճառով էլ շատ կաշխատենք, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերենք և 2019 թվականին պայքարենք Տոկիո-2020-ի համար»:

 

Արամ Ավագյան (6 հաղթանակ՝ 4-ը նոկաուտով). «Վերջին մենամարտից առաջ Ծաղկաձորում հավաք անցկացրինք: Հասցրեցի լավ պատրաստվել, ռինգում կիրառեցի մարզչիս խորհուրդները և ժամանակից շուտ հաղթանակով ավարտեցի մարտը: Ապագայի պլանների մասին հստակ ոչինչ չեմ կարող խոսել, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Երբ պարզ դառնա, կհայտնեմ լրագրողներին»:

 

Գոռ Երիցյան (4 հաղթանակ, բոլորը՝ նոկաուտով). «Վերջին մրցակիցս Վրաստանի ներկայացուցիչն էր: Լավ տրամադրված էի մենամարտին և հասա անհրաժեշտ արդյունքին: Այնուհետև հավաքականի կազմով մեկնեցինք Լեհաստան՝ մասնակցելու սիրողական մրցաշարի, որտեղ ևս բարձր մակարդակով հանդես եկանք: Ոչ մեծ հանգստից հետո այժմ շարունակում ենք մարզվել: Ապագա մենամարտի հետ կապված ես նույնպես չեմ տիրապետում հստակ ինֆորմացիայի:

 

Նարեկ Աբգարյան (7 հաղթանակ՝ 5-ը նոկաուտով). «Աստիճանաբար պետք է ավելի ուժեղ մրցակիցների դեմ պայքարենք: Փետրվարի 10-ին մենամարտ ունեմ ԱՄՆ-ն ներկայացնող լուրջ բռնցքամարտիկի հետ, որն ունեցել է 8 հաղթանակ, 2 պարտություն և մայրցամաքային վարկածներից մեկի չեմպիոնական գոտի: Շատ մանրակրկիտ պետք է պատրաստվեմ այդ մենամարտին»:

 

Բռնցքամարտիկների կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտը շոու է, և նրանք արագ համակերպվեցին նոր պայմաններին: Ռինգում տղաներն իրենց վստահ են զգում: Հիմնական տարբերություններից մեկը, սիրողական բռնցքամարտի համեմատ, ռաունդների մեծ քանակն է, ինչն իր հերթին ազդում է մենամարտի ոճի և մարզական գործընթացի վրա՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր:

 

Արամ Ավագյանի, Նարեկ Աբգարյանի և Գոռ Երիցյանի գործերով պրոֆեսիոնալ ռինգում զբաղվում է ռուսական Punch Boxing Promotions կազմակերպությունը, որը գլխավորում է մեր հայրենակից Արամ Դավթյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus