Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այսօրվա միակ դրական արձագանքը պատգամավոր Սարոյանի հայտարարությունն էր. Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանում այսօր վերջին նիստում քվեարկությունից առաջ ընդմիջումներ վերցնելուն, նշեց, որ դրա նպատակը օրինականության պահանջի կատարումն էր և ցույց տալը, որ ապօրինություն է եղել:

«Մենք երեկ օրենքի կոպիտ խախտում ենք հայտնաբերել և շատ նորմալ իրավական  պահանջ ենք ներկայացրել, պահանջել ենք հարցը կրկին դնել քվեարկության, քանի որ կա խախտում: Սակայն ՀՀԿ-ն այն տրամաբանության մեջ, որ ինչ կուզենանք` կանենք,ասում է` ոչ։ Մենք օգտվել ենք ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ ընձեռված հնարավորությունից և մեր քաղաքական մոտեցումն ենք ներկայացրել համապատասխան քաղաքական գործողություններ իրականացնելու արդյունքում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր իրականացրել են իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունը: «Մենք ուրիշ հնարավորություն չունենք։ Ըստ էության, խորհրդարանական երկիր ասելով ռեալ որևէ մեխանիզմ, լծակ ընդդիմությունը չունի, եղած մեխանիզմը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելն է, որը մենք արդյունավետ կերպով կիրառեցինք: Բնականաբար, դա լարվածություն մտցրեց»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որ խորհրդարանը վերադառնա իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքների կատարմանը:

«Եթե խոսք է գնում խորհրդարանական կառավարման համակարգի մասին, ապա մենք պետք է գնանք ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների ճանապարհով և խորհրդարանական փոքրամասնությանը ռեալ լծակներ տալով, այլապես երկիրը կդառնա վարչապետական, և այդ ճանապարհով է հիմա գնում: Մենք հետևելու ենք օրինականության պահպանմանը, յուրաքանչյուր դեպքում, եթե օրինականությունը խախտվի, մենք մեր գործողությունները կձեռնարկենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի` նիստի վերջում հնչեցրած հայտարարությանը, ապա Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք որևէ մեկի հետ շուն ու կատու չենք, այսօրվա միակ դրական արձագանքը պատգամավոր Սարոյանի հայտարարությունն էր, մյուսներինը բացասական էր: Անձնական որևէ խնդիր չկա, ոչ մի գրամ թշնամություն չկա մեր մեջ, կա քաղաքական պայքար»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus