Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2018 թվականի հունվարի 1-ից ՔԿ–ում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը

2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը  հանձնարարական է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով միասնական և առցանց հաշվառում իրականացնելու համար դատավարական փաստաթղթերը 2018 թվականի հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու մասին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հանձնարարականի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների քննիչները 2018թ. հունվարի 1-ից հետո հարուցված քրեական գործերով քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու, որպես մեղադրյալ ներգրավելու, քրեական գործով վարույթը կասեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները և մեղադրական եզրակացությունները կազմելու են  «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով:

Դատավարական փաստաթղթերի առցանց հաշվառումը կիրականացվի ՀՀ ՔԿ դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության կողմից։

«Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մշակման աշխատանքներն սկսվել են ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ դեռևս 2015 թվականին, որը կատարվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից։

2016թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 30.08.2016թ. թիվ 44-Լ հրամանով՝ փորձարարական ծրագիրը ներդրվել է ՀՀ քննչական կոմիտեի մի քանի ստորաբաժանումներում, որի ընթացքում վեր են հանվել թերությունները, ամփոփվել և կատարվել համապատասխան ծրագրային լրամշակումներ։ 

2018թ. հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի կիրառումը պարտադիր կլինի ՀՀ ՔԿ տարածքային բոլոր ստորաբաժանումների համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus