Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կլոր սեղանի փուլը կարելի է ասել ավարտված է. զիջումների գնալու ցանկություն ի սկզբանե չի եղել. Հայկ Զաքարյանը՝ տարկետման սահմանափակման մասին

Քննարկման, կլոր սեղանի փուլը կարելի է ասել ավարտված է, այն զիջումները, որ ի սկզբանե նրանք խոստացել էին, քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ զիջումների գնալու ցանկություն ի սկզբանե չի եղել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Հայկ Զաքարյանը՝ անդրադառնալով տարկետման սահմանափակման դեմ իրենց պայքարին ու կոմպրոմիսի գնալու իշխանությունների խոստումներին:

Նշենք, որ նախաձեռնություն անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը վերսկսել էին հացադուլը, սակայն Յուրի Ավագյանի մոտ բժիշկներն ախտորոշել են թոքաբորբ, և նա ստիպված է եղել դադարեցնել հացադուլը: Նախաձեռնության անդամների տեղեկացմամբ Դավիթ Պետրոսյանն էլ սրտի զարկերի հաճախականության հետ կապված խնդիր ունի, եթե նորմայում մեծահասակի սրտի զարկերի հաճախականությունը պետք է մեկ րոպեում լինի 60-80 անգամ, նրա մոտ 120-130 զարկ է: Սակայն Դավիթ Պետրոսյանը շարունակում է հացադուլը:

«Պահանջներն ուղղված են առաջին հերթին Կրթության և գիտության նախարարությանը և Պաշտպանության նախարարությանը: Նրանց պատկերացմամբ՝ տարկետման իրավունք կտրվի կրթության, գիտության, սպորտի ոլորտում բացառիկ հաջողությունների հասած տղաներին, բացառիկ ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ նաև ամբողջ աշխարհի մասշտաբով: Այդպիսի մոտեցումը, այսինքն՝ թողնել գիտությունը հանճարների վրա, պետականակերտ մտածելակերպ չէ»,-ասել է Հայկ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ դա այն խնդիրները չի վերացնի, որի համար տարկետումը սահմանափակում են, այս օրենքով գիտությանը հասցրած հարվածն այդ մոտեցմամբ չեն կոմպենսացնի:

«Անձամբ մեր կողմից հացադուլի ճանապարհը ողջունելի չէ, քանի որ իրենց կյանքը, իրենց առողջությունը մեզ համար առաջնահերթ է: Հիմա իրենց դրած պահանջը հետևյալն է. քանի որ նախարարություններն էլ ի սկզբանե ընդունել են, որ կա կոռուպցիա, կան կոռուպցիոն սողանցքներ կրթության մեջ, դրա հետևանքով էլ շատերը թեկնածու դառնալով ազատվում են բանակից, առաջին պահանջն այն է, որ  Կրթության նախարարությունը քայլ կատարի, տվյալներով ցույց տա, թե այդ կոռուպցիան որտեղ է: Թեկնածուականները գուցե լավը չեն, բայց հստակ թիվ ցույց տվեք, կոռուպցիայի տեղը ցույց տվեք, ովքեր են կոռումպացված, ինչքա՞ն մարդ է դրա հետևանքով թեկնածուական պաշտպանում»,-առաջարկել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը:

Նրա ձևակերպմամբ՝ տղաները սպասում են ինչ-որ գործողության, որն իրականանում շատ հեշտ է կատարելը: «Եթե իրենք դա չեն անում, նշանակում է կա՛մ այդ հացադուլավորների կյանքն ու առողջությունը ոչինչ է այդ մարդկանց համար, կա՛մ իրենք կոռուպցիայի մեջ թաթախված են»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus