Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ամփոփվեց «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը

Ամփոփվեց Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում», ծրագրի մասնակիցների կատարած լուսանկարների ցուցահանդեսը և հաղթող մասնակիցների պարգևատրումը։

Գնահատող հանձնաժողովի կողմից նախապես ընտրված 5 հաղթողները պարգևատրվեցին դյուրակիր համակարգիչներով։

Բացի այդ, ցուցահանդեսին հրավիրված Ծրագրի գործընկերները և թիրախավորված 5 համայնքապետարանների ներկայացուցիչները ցուցադրված 50 նկարներից փակ քվեարկությամբ ընտրեցին լավագույն 5-ը:  Այս նկարների հեղինակներին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը նվիրեց ընկերության նոր արտադրանքը՝ EcoPad բազմակի օգտագործման նոթատետրերը:  

«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին նման գեղեցիկ և արդյունավետ համագործակցության համար։ Կարծում եմ, այս ծրագիրը շատ օգտակար էր մեր մասնակիցների համար, և նրանք հասցրեցին շատ բան սովորել։ Կարևոր է, որ մեր երիտասարդները հասկացան, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ լուծել ամենօրյա խնդիրներն ու բոլորի կյանքը փոխել դեպի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի աջակցությամբ իրականացված ևս մեկ հաջողված ծրագիր մոտեցավ  իր ավարտին: Երեք մարզերի 5 համայնքներից ընտրված պատանիները Ծրագրի ընթացքում մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, ձեռք են բերել PicstArt հավելվածով աշխատելու հմտություններ, ինչպես նաև կարողացել են 321 նկարների միջոցով բարձրաձայնել իրենց համայնքների խնդիրները և առաջարկել են այդ խնդիրների լուծումները», - նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարել են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերել են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր եղավ զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները, ինչպես նաև հասցեագրել համայնքներում առկա խնդիրները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus