Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պաշտոնական լուսանկարները
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, նշանադրության մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց հրապարակել են իրենց առաջին պաշտոնական լուսանկարները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարների հեղինակն աստղային լուսանկարիչ Ալեքս Լյուբոմիրսկին է, որի ֆոտոօբյեկտիվում են հայտնվել առաջին մեծության բազմաթիվ աստղեր՝ Ջուլյա Ռոբերտսից մինչև Անջելինա Ջոլի:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Հարիի և Մեգանի սևուսպիտակ լուսանկարները շատ զգացմունքային են, ջերմ ու հեռու թագավորական տանը բնորոշ խիստ պաշտոնական լուսանկարներից:
Հայնի է, որ նախօրեին զույգը մասնակցել էր Բուքինգհեմյան պալատում անցկացված նախատոնական ընթրիքին, որի ժամանակ ամերիկուհին ծանոթացել է փեսացուի արիստոկրատ բարեկամների հետ:
Նշենք, որ զույգի պսակադրության արարողությունը կայանալու է մայիսի 19-ին: