Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Առողջապահության նախարարության խորհուրդները` փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար

Տոնական օրերի նախաշեմին ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար:

  1. Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առևտրի կետերից:

  2. Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով կոնֆետների, շոկոլադի, տուփերի քանակները, դրանց արտադրման վայրը) փաթեթավորման ամսաթիվը, պիտանիության ժամկետները և պահպանման պայմանները, փաթեթավորող կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, սննդային արժեքը, այն նորմատիվ ակտի անունը, համաձայն որի այն պատրաստվել է:

  3. Նվերն ընտրելիս նախապատվությունը պետք է տալ այն արտադրանքին, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր:  

  4. Պետք է հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ի ավելի է: 

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ.

  1. Թխվածքաբլիթներին, ընդ որում`  ցանկալի է ընտրել ցածր կալորիականությամբ:

  2. Շոկոլադե կոնֆետներին` շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և  հակաօքսիդանտներ:

  3. Զեֆիրներին` այն չի պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

 

Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև  խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus