Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ավստրալիայում տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկած վարորդը հոգեկան խանգարումներ ունի. ոստիկանություն

Ավստրալական Վիկտորիա նահանգում մեքենայով տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Այս մասին տեղեկացրել է Վիկտորիա նահանգի ոստիկանության ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժաամանակ, գրում է РИА Новости գործակալությունը:

Հայտնի է, որ մեքենայի վարորդն Ավստրալիայի քաղաքացի է։ 32-ամյա տղամարդը ծնունդով Աֆղանստանից է: Ընդ որում՝ դեռևս չկան հստակ ապացույցներ, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ:

«Մեքենայի մեջ գտնվել է մի մարդ… Երկրորդ տղամարդը գտնվել է դեպքի վայրում, նկատվել է, թե նա ինչպես է տեսաձայնագրում պատահածը բջջային հեռախոսի միջոցով: Բնականաբար, նրան խուզարկել են: Նրա պայուսակի մեջ հայտնաբերվել է 3 դանակ, նրան բերման են ենթարկել ոստիկանություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա կապ ունի դեպքի հետ», - մանրամասնել է ոստիկանության ներկայացուցիչը՝ նշելով, որ երկրորդ ձերբակալվածը 24 տարեկան է:

Հայտնի է նաև, որ մեքենան, որով իրականացվել է զանգվածային վրաերթը, գողացված չի եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում այսօր մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Վրաերթի ականատեսները մանրամասնել են, որ մեքենան սլացել է մոտ 100 կմ/ժ արագությամբ, մխրճվել մոտ 60 հոգուց բաղկացած ամբոխի մեջ ու բառացիորեն սկսել «հնձել» անցորդներին: Տարբեր աղբյուրներ հայտնում են 14-ից 19 տուժածի մասին, հայտնի է, որ նրանցից ոմանց վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus