Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը հայտարարվեց փակված

ԱԺ-ն ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ և ամբողջությամբ:  Նախագիծն այսօր վերջինն էր:

Մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը վարման կարգով ձայն խնդրեց և շնորհակալություն հայտնեց ՀՅԴ-ին՝ իրենց միանալու համար:

Հիշեցնենք, որ վերջին 11-րդ ընդմիջումը ՀՅԴ-ն պահանջեց:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ-ին մեզ միանալու համար և նաև ՀՀԿ-ին՝ քվեարկությունից առաջ սեփական խմբակցությունում հարցը քննարկելու համար:

Վարման կարգով ձայն խնդրեց նաև Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ այսօրվա իրենց գործողություններն ի ցույց դրեցին, որ հասկանալի լինի, որ ինչպես և նախկինում, այսօր ևս ժողովրդի շահերի դեմ որևէ դեպք «Ելքի» կողմից անարձագանք չի մնալու: 

Վարման կարգով խոսեց նաև Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ իրենց ընդմիջում վերցնելը բացարձակապես կապ չուներ «Ելք»–ի հետ: «Չգիտեմ ինչի համար եմ վերցրել, մենք օգտվել ենք Կանոնակարգ օրենքից, ձեր հետ կապ չուներ, մոռացեք»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն իր հերթին ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ, դրական չեն կարող գնահատել և ուստի մեծամասնությունը կզրկի ընդդիմությանը նման հնարավորությունից: 

«Քաղաքական մեծամասնության հնարավորությունը մեր գործընկերները օգտագործեցին ոչ այն ուղղությամբ, որ պետք էր, նրանք ընդամենը օգտագործեցին ԱԺ աշխատանքները խաթարելու նպատակով, այսինքն՝ որպես խաղալիք օգտվեց, այդ հնարավորությունը մենք ենք տվել ձեզ, և այդ խաղալիքը ձեր ձեռքից կվերցնենք, քանի որ կվնասեք նաև ձեզ»,-ասաց նա: 

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ նշեց, թե սա ժողովրդավարության լավագույն դրսևորում էր։ Նա նաև նկատեց, որ այսօր ձմեռային գիշերահավասարի օրն է և ենթադրեց, որ հավանաբար «աստղերն ազդեցություն են ունեցել այսօրվա վիճակի վրա»:

Վարման կարգով ձայն խնդրեց նաև գեներալ, ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Ալո... Սիրելի ժողովուրդ, Ազգային ժողով, արեք չկռվենք, դեմներս Նոր տարի է, Նիկոլ ջան, ապրես, վաղուց էսքան իրար չէինք տեսել, մեր գործը մինչև ժամը վեցն ա, ինչի՞ ենք կռվում՝ չգիտեմ: Արեք սաղս իրար ուրախ Նոր տարի մաղթենք,  էթանք ուրախ Նոր տարի անեք, ում ձեռն ինչ կա, բաժանենք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք, թե չէ լավ չի լինի, կարտոլով Նոր տարի չենք անելու: Նենց անենք, դեպուտատներից ով ինչ շնորհք ունի ժողովրդին օգնի, կարող ա էլ իրար չտենանք, դեմը Նոր տարի ա, իրար ջան–ջիգյար ասենք էթանք, թե չէ շուն-կատվի պես չբաժանվենք: Մեկ ա գործը գնաց առաջ, մեր խոսքը մեկ ա անցավ, մեծամասնությունն իր ա գործն արեց, ընդդիմությունն իր ա գործն արեց, արեք լավ առիթով բաժանվենք իրարից»,-ասաց նա:  

Պատգամավորի ելույթից հետո պատգամավորների մի մասը ծափահարեց:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանը հայտարարվում է փակված, ինչից հետո հնչեց ՀՀ հիմնը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus