Կադիրովը տեսանյութ է հրապարակել, որում հնչում է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում որպես երաժշտական ֆոն հնչում է հայ երգահան Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը:
Հրապարակված տեսանյութը պատմում է Չեչնիայի և Ուզբեկստանի հարաբերությունների մասին, օգտագործված են կադրեր Կադիրովի՝ Ուզբեկստան այցից:
Տեսանյութի մեկնաբանություններում Կադիրովի որոշ հետևորդներ նշել են, որ ճանաչել են «Արցախ» ստեղծագործությունն ու ափսոսանք են հայտնել, որ Չեչնիայի նախագահը մինչ օրս չի այցելել Հայաստան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։