Խոշոր և միջին բիզնեսն ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ․ ՊԵԿ
Հաղորդագրության համաձայն, նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 միլիարդ դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ նվազել 4.7 միլիարդ դրամով, ինչը հաշվի առնելով՝ 2017-ի հարկային եկամուտների աճը կազմում է 61 միլիարդ դրամ կամ շուրջ 13.8 տոկոս: 2016-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 միլիարդ դրամով կամ 7.3 տոկոսով:
Այս տարվա հունվար-նոյեմբերին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները «ապառք» վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.8 միլիարդ դրամով կամ 36․3 տոկոսով:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2017-ի հունվար-նոյեմբերին ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ տոկոսով, իսկ ոչ-ռիսկայիններինը՝ 7 տոկոսով:
Տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը 2016-ի հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 19 տոկոսով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 10․5 տոկոսով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթները՝ 11 տոկոսով:
Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում այս տարվա հունվար-նոյեմբերին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 միլիարդ դրամ հարկ: