Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է, պատիվ  եմ զգում դրա համար, իմ համայնքի համար է. Արամ Աթեշյան (տեսանյութ)

Պոլսո պատրիարքարան աթոռի միաբան, Թուրքիայի կողմից Պոլսո պատրիարքի փոխանորդ ճանաչվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում լրագրողների հետ զրույցում ներակայացրեց Պոլսո պատրիարքականում հիմա տիրող իրավիճակը:

Նա հիշատակեց, որ ութ տարի պատրիարքական փոխանորդի աթոռը զբաղեցրել է, քանի որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆրանն էր նրան նշանակել իրեն փոխանորդ: Ինքն էլ Մեսրոպ պատրիարքի կոմայի մեջ հայտնվելուց հետո կատարել է պատրիարքի փոխանորդի պարտականությունները: Նրանից, ըստ Արամ սրբազանի, համայնքը ութ տարիների ընթացքում դժգոհ չի եղել: Իրավիճակը սրվել է և իր շուրջ քննադատությունները եղել են  Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի դժգոհությունից հետո, նրան ուղղված քննադատությունից հետո:

Իսկ ինքը,  իր խոսքով, այս ութ տարիների ընթացքում համայնքի համար շատ բան է արել:

«Հայաստանցի երեխաներին ես եմ դպրոցում սովորելու հնարավորություն տվել, Սուրբ Կիրակոս եկեղեցին եմ վերանորոգել և այլն »,- ասաց նա՝ ընդունելով, որ իրեն ընդառաջում են թուրքական իշխանությունները,- այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է,  պատիվ  եմ զգում դրա համար: Եթե ես երկրի նախագահի, նախարարի հետ լավ եմ, իմ համայնքի  համար է»:

Անդրադառնալով պատրիարքական ընտրությունների անցկացման հետ կապված խնդիրներին՝  նա նշեց, որ իրականում պատրիարքական ընտրությունների անցկացման մասին որոշում ընդունած հոգևորականներն են նման իրավիճակ ստեղծել: Պատմեց, որ ինքը Սահակ Մաշալյանին զգուշացրել էր, որ ընտրությունները պետք է անցկացվեն Թուրքիայի  իշխանություններից արտոնություն ստանալուց հետո, սակայն Սահակ Մաշալյանը նրան այդ հարցում չի լսել: Այսօր էլ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում հոգևորականների կողմից Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված  Գարեգին Բեքչյանին:

«Ես ճիշտ էի այն ժամանակ»,- նկատեց նա: Հետո հավելեց, որ հիմա պատրիարքարանը ղեկավարում է տեղապահ Գարեգին Բեքչյանը, և նրանից է ամեն բան կախված: Պատմեց, որ մեկ ամիս առաջ է Ստամբուլի նահանգապետն իրեն, Սահակ սրբազանին , նախաձեռնակ մարմինի ատենապետին և Պետրոս Շիրինօղլուն հրավիրել իր մոտ:

«Կուսակալը մեզ ասաց, որ առանց մեզ հարցնելու, պատրիարքին հանգստյան եք կոչել, առանց մեզ հարցնելու տեղապահ եք ընտրել: Ասաց՝ Արամ Աթեշյանը չհրաժարվեց, սակայն ես ասացի, որ չեմ հրաժարվել, ոչ մի գրություն չեմ ուղարկել, երբե՛ք, և կուսակալը, որը պետության անունից է խոսում, ասաց, որ նախորդ վիճակին պետք է վերադառնանք, փոխանորդ պետք է լինի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մենք ընտրությանը դեմ չենք: Ընտրության նոր հոդվածներ կպատրաստվեն, պետությունն էլ կվավերացնի և դրանից հետո ընտրությունը կընթանա»,- պատմեց Արամ Աթեշյանը:

Հիմա, ըստ նրա, իրավիճակը կախված է տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանից, որը, ղեկավարում է պատրիարքարանը: «Նա պետք է հետ քաշվի,- ասաց նա՝ հավելելով, որ Գարեգին Բեքչյանը հիմա հետ չի քաշվում՝ պատճառաբանելով, որ պետությունն իրեն անձամբ պետք է այդ մասին նամակ ուղարկի,- սակայն պետությունը նրան չի ճանաչում, նամակ չի գրի»:

Այս իրավիճակը, ըստ Արամ սրբազանի, վտանգավոր է համայնքի համար. պառակտումների մեջ են: «Եթե Գարեգին Բեքչյանը շարունակի մնալ աթոռին, իրավիճակն այսպես կմնա»,- ասաց նա:

Tert.am-ի դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում Մայր աթոռի դիրքորոշմանը, ըստ որի, տեղապահ է ընկալվում Գարեգին Բեքչյանը, Արամ Աթեշյանը պատասխանեց. «Հարգանքով ենք վերաբերում»: Հետո նա մատնանշեց, որ Վեհափառ հայրապետը շնորհավորել է Գարեգին Բեքչյանին որովհետև կարգն էր պահանջում, բացի այդ, դեռ այն ժամանակ պարզ էլ չէր պետության դիրքորոշումը:

«Վեհափառը խնդրի լուծումը մեր՝ համայնքի վրա է թողել»,- ասաց նա:

Պատրիարքական ընտրությունների անցկացման մասին հստակ բան Արամ Աթեշյանը այդպես էլ չասաց, չնշեց ժամկետներ , շեշտեց՝ ինքը այս հարցում նախաձեռնող չէ, շեշտեց՝ ամեն ինչ կախված է Գարեգին Բեքչյանից, նա պետք է «հետ քաշվի», իսկ իր՝ պատրիարք ընտրվելու մասին ասաց՝ եթե պահանջները համապատասխանեն, կմասնակցի ընտրությանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus