Ֆիլիպինների ափերի մոտ 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել
Այսօր Ֆիլիպինների ափերի մոտ տեղական ժամանակով ժամը 11:27-ին 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Manila Bulletin պարբերականը:
Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 11:00-ին ֆիլիպինյան Կեսոն նահանգի առափնյա փրկարար ծառայության աշխատակիցներն ուղարկել են Mercraft 3 նավի հետ կապված միջադեպի մասին առաջին հաղորդագրությունը:
«Նախնական տվյալների համաձայն՝ այս նավի առավելագույն տարողությունը 286 ուղևոր է, իսկ հաղորդագրությունների համաձայն՝ այնտեղ եղել է 251 մարդ», - մեջբերում է աղբյուրն առափնյա փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքը:
Նշվում է, որ միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել: Դեպքի վայրում որոնողա-փրկարարական գործողություն է իրականացվում, որի արդյունքում արդեն փրկվել է 166 մարդ և հայտնաբերվել 4 դի։