Հին ընկերներ Ռոբերտ դե Նիրոն ու Ալ Պաչինոն կրկին միասին են նկարահանվում Սկորսեզեի ֆիլմում (լուսանկարներ)
Հոլիվուդյան մեգաաստղեր Ալ Պաչինոն ու Ռոբերտ դե Նիրոն, որոնք ամենահայտնի էկրանային խաղազույգերից են, կրկին վերամիավորվել են նկարահանման հրապարակում, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դերասանները միասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմերում, որոնց շարքում ամենահայտնիներից են «Կնքահայր 2», «Սպանության իրավունք» և «Տապ» ֆիլմերը:
Այժմ աստղերը նկարահանվում են «Իռլանդացին Բրոնքսում» քրեական դրամայում, որի ռեժիսորը նրանց մտերիմ ընկեր, օսկարակիր Մարտին Սկորսեզեն է:
Հայտնի է, որ 74-ամյա Դե Նիրոն մարմնավորում է «իռլանդացի» մականունով մարդասպան Ֆրենք Շիրանին, իսկ 77-ամյա Ալ Պաչինոն՝ մաֆիայի պարագլուխ Ջիմի Հոֆային: