Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ներկայիս Դատական օրենսգիրքը սահմանադրական լինել չի կարող, որովհետև այնտեղ կա մարմին, որ նոր Սահմանադրությամբ նախատեսված չէ. Տիգրան Աթանեսյան

«Դատական օրենսգիրքը» սահմանադրական չէ, ընդունվել է որպես սովորական օրենք, այն ժամանակ մենք սահմանադրական օրենք հասկացություն չունեինք, չեմ կարծում, որ Սահմանադրությունը գործող օրենքներին տվել է սահմանադրական ուժ կամ բարձրացրել է իրավական հիերարխիայում:  Այս մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել է  «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ԱԺ-ում «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցած միջադեպին:

Նշենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը սահմանադրական է և այն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-րդը, Դավիթ Հարությունյան հակադարձել էր, որ այն սահմանադրական օրենք չէ, որովհետև այն հարցերը, որ չեն կարգավորվում Սահմանադրությամբ, կարող են կարգավորել այլ օրենքներով: «Անունը կդնես «Դատական օրենսգիրք», թե որևէ այլ օրենք, ոչ մի տարբերություն չկա»:

Փաստաբանը համաձայն է արդարադատության նախարարի հետ, ինքը ևս չի կարծում, որ օրենքը սահմանադրական է:

«Ինչ վերաբերում է ԱԺ-ի այդ խառնաշփոթին, չնայած, որ ունեմ պատգամավոր շատ լավ ընկերներ, բայց պետք է ասեմ, որ ինչպես ընտրվել է այս ԱԺ-ն, այնպես էլ աշխատում է: Ես էլ, որպես շարքային քաղաքացի, համոզված եմ, որ եթե մեր իշխանություններին պետք լիներ՝ այդ քվեարկությունը միաձայն կլիներ: Հետևաբար, իզուր աժիոտաժ է: Հետևաբար` կեղծ երևույթ է, որ իբր պառլամենտարիզմ ունենք, իբր մի ֆրակցիան խախտում է, ես համոզված եմ, որ ԱԺ-ի բոլոր ֆրակցիաները, երբ որ պետք լինի, հստակ կքվեարկեն ցանկացած հարցի վերաբերյալ»,-հայտարարել է Տիգրան Աթանեսյանը:

Նա այն կարծիքին չէ, որ մենք ունենք ընդդիմություն, իրական ընդդիմություն: Նրա ձևակերպմամբ՝ կա ընդդիմություն, որ աշխարհին ցույց տանք, որ Ադրբեջան չենք, դիկտատորական երկիր չենք: «Ընդդիմություն ունենք, որին թույլ է տրված նախագահի անձին կպնել, քննադատել, սուր բաներ ասել, բայց դա ընդամենն իրենց դերն է, որտեղ գործը խոսքից այնկողմ չի գնում: Եվ բազմաթիվ նման դեպքերում իրոք պետք է իրավական ակտին հետևել, քանի որ դատական օրենսգիրքն ինչ-որ բան է փոխում դատական իշխանության մեջ և համապատասխան հանրույթի ուշադրության կենտրոնում է: Չեմ զարմանա, որ այսպիսի բաները պլանավորված լինեն: Բայց, քանի որ ԱԺ-ն հիմա պառլամենտ չէ դասական իմաստով, 3 ձայն այսկողմ, 3 ձայն այն կողմ, բան չի փոխվում: Կոճակն աշխատեց, չաշխատեց, վերաքվեարկություն կլիներ, 63-ի տեղը կքվեարկեր 83-ը կամ 100-ը»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ԱԺ կանոնակարգ օրենքը, Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենքներ են համարվում: Փաստաբանն ասել է, որ ինքը երբեք չի նկատել, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո դրանք անվանվեն սահմանադրական: «Մենք այստեղ չունենք ինչ-որ սկզբունքային լուրջ քաղաքական պայքարի հարց, ընդամենն ունենք տարընթերցումների խնդիր: Ես մի քիչ հանգիստ եմ վերաբերվում, իշխանությունը  խնդիր չունի ձայների 3/5-ը հավաքելու: Հետևաբար ասել, որ Սահմանադրությամբ օրենքներին տրվեց այս ուժը, այն ուժը, դա էլ իրավաբանորեն այնքան ճիշտ չէ»:

Տիգրան Աթանեսյանը հիշեցրել է, որ իրավաբանությունը գիտություն է, որ ունի իր կանոնները: Նրա կարծիքով՝ շատ ավելի տրամաբանական է, որ Սահմանադրության ընդունումից հետո համապատասխան Սահմանադրությամբ ընդունված օրենքները պետք է համարվեն սահմանադրական օրենքներ: Սահմանադրական օրենքի իմաստն այն է, որ իրենք Սահմանադրության օրգանական մասն են, մանրամասները սահմանվում են օրենքով: «Սահմանադրությունն իր վրա է վերցնում շատ կարգավորումներ, կարծես աճի այդ Սահմանադրությունից: Բնական է՝ այդ ակտերը երբևէ չեն կարող հակասել Սահմանադրությանը»:

Փաստաբանի ձևակերպմամբ՝ այս նոր խմբագրությամբ պետք է Սահմանադրության ոգով ընդունվեն և համապատասխանեն տառ-բառ, մեխանիզմ, այսինքն՝ ոչ մի ակնհայտ հակասություն չպետք է լինի, մինչդեռ չի կարող ներկայիս Դատական օրենսգիրքը սահմանադրական լինել, որովհետև այնտեղ կա մարմին, որ նոր Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ինչքան էլ ասում են՝ անցումային դրույթներն այսպես կամ այնպես, բայց իրավունքի, իրավական ակտերի տրամաբանությունը և կուռ կառուցվածքը դա թույլ չեն տալիս:

«Ես չեմ սիրում իրավաբանության մեջ չափից շատ տառակերություն, քանի որ դա, որպես կանոն, վկայում է անգրագիտության մասին: Օրենքն ունի տառ և ոգի: Պետք է միշտ դրանք համատեղվեն: Եթե մեկին առավելություն է տրվում, միշտ տուժում է այն սուբյեկտը, որի վրա տարածվում է այդ օրենքը»,-եզրափակել է Տիգրան Աթանեսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus