«Ելքի» պահանջով 10-րդ անգամ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում
«Ելքի» պահանջով 10-րդ անգամ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասին, հայտարարեց, որ «Ելքը» վերցնում է 20 րոպե ընդմիջում:
Մինչ այդ 62 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և հայտարարեց ընդմիջում: