Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ստեղծվելիք Եվրոպական դատախազությունը ՀՀ-ում իրավակարգի և արդարադատության որակի բարձրացման վրա բավական լուրջ ազդեցություն կունենա. Գևորգ Կոստանյան

Դատական համակարգի բարեփոխումների շրջանակում Եվրոպական դատախազություն է ստեղծվելու, որը Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի և արդարադատության որակի բարձրացման վրա բավական լուրջ ազդեցություն կունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նա նշեց, որ Եվրոպական դատախազությունն ստեղծվելու է Եվրոպական խորհրդարանի՝ մոտ 3 ամիս առաջ կայացրած որոշման համաձայն, որի հիմքում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է:

«Եվրոպական դատախազությունը մանդատ է ունենալու ոչ միայն Եվրամիության երկրների նկատմամբ, մանդատն ընդլայնվելու է նաև ասոցացված երկրների նկատմամբ: Ինչո՞ւ, խնդրիրը հիմնականում Եվրոպական միության գումարների բաշխման և ծախսման արդյունավետությունն ապահովելն է: Այն շատ լուրջ նշանակություն ունեցող մարմին է»,- ասաց նա:

Հարցին, թե հաշվի առնելով, որ ՀՀ իրավական համակարգի հետ կապված դժգոհություններ կան, ինչպես նաև օրենսդրական դաշտը նոր թափով փոփոխվում է, Հայաստանի Հանրապետությունը կկարողանա՞ առավելագույն արդյունավետ տեղավորվել այս համակարգում, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Մենք այլ տարբերակ չունենք, քան տեղավորվել նման համակարգում: Ինչո՞ւ, որովհետև, եթե մենք ասոցացվում ենք ինչ-որ մի միջազգային կառույցի, մեր արդարադատության որակը, կառուցվածքը պետք է ինքնաբերաբար ամբողջությամբ համապատասխանեցնենք: Հակառակ դեպքում մենք ոչ արդյունավետ գործընկեր ենք լինելու ցանկացած պարագայում»:

Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև ԱԺ–ում «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այն միանշանակ սահմանադրական օրենք է։

«Ավելին, ասեմ, որ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախորդող այդ օրենքի փոփոխությունը նույնպես ընդունվել է սահմանադրական ռեժիմով:  Թեև կարող է տեսական  վեճ լինել կառավարությունում, գիտական մակարդակում և այլն, բայց ԱԺ-ն է որոշում դրա քննարկման ռեժիմը: Նույնիսկ եթե ամբողջ գործադիր մարմինը որոշում կայացներ, որ սա սահմանադրական օրենք չէ, եթե ԱԺ-ն որոշեց, որ սա սահմանադրական օրենքի ռեժիմով է քննարկում, որովհետև ԱԺ–ն այդպես մեկնաբանեց Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի դրույթները, ուրեմն քվեարկվելու է սահմանադրական ռեժիմով»,- բացատրեց Կոստանյանը:

Պատգամավորը համակարծիք չէ, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նույնպես թյուրիմացության մեջ գցեց, երբ հայտարարեց, թե սա սահմանադրական օրենք չէ: Գևորգ Կոստանյանը կարծում է, որ Դավիթ Հարությունյանը՝ որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ, զուտ իր կարծիքն է հայտնել: Ինչ վերաբերում հարցի շուրջ տեսակետների տարբերությանը, ապա Գևորգ Կոստանյանն ասաց, թե իրավագիտության բնույթն է այդպիսին:

Գևորգ Կոստանյանը բացատրեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, թե ինչ ասել է սահմանադրական օրենք. «Դատական օրենսգիրքը, միանշանակ, դիտվում է որպես սահմանադրական օրենք, հետևաբար նաև Դատական օրենսգրքի փոփոխություններն են դիտվում որպես սահմանադրական օրենք: Իրականում վեճի առարկան հետևյալն էր՝ Կառավարությունը գտնում էր, որ սահմանադրական օրենք լինելու համակարգը վերաբերում է նոր ընդունվելիք Դատական օրենսգրքին, բայց մեր դիրքորոշումը նա է, որ հին սահմանադրական օրենքը ևս դիտվում է որպես սահմանադրական օրենք, այսինքն՝ Սահմանադրության ուժով ստանում է սահմանադրական օրենքի ռեժիմ: Երբ Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգն ասում է, որ Դատական օրենսգիրքը դիտվում է որպես սահմանադրական օրենք, չի հստակեցվում, թե երբ ընդունված Դատական օրենսգրքի մասին է խոսքը»:

Պատգամավորի խոսքով, եթե օրենքում ինչ-որ բան չի ստացել հստակ ամրագրում, ապա ԱԺ-ն է որոշում, թե որն է ճիշտը: Նա չի կարծում, որ այս օրենքը կարող է նախադեպային լինել, որ ցանկացած ժամանակ, երբ ՀՀԿ-ն չկարողանա համապատասխան ձայն ապահովել, հայտարարի, թե օրենքը սահմանադրական չէր ու անհրաժեշտ չէր 63 ձայն:

Հարցին, թե Դավիթ Հարությունյանի հետ անձնական խնդիրներ չկա՞ն, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Կարծիքների տարբերությունը պարտադիր չէ, որ անձնական բնույթ կրի»: Գևորգ Կոստանյանը նաև հիշեցրեց, որ Դավիթ Հարությունյանն իր քավորն է՝ և՛ կնունքի, և՛ հարսանիքի:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus