«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 7-րդ անգամ 20 րոպե ընդմիջում հայտարարեց
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 60 կողմ քվեարկությամբ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասին 20 րոպե ընդմիջում հայտարարեց: