Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ, բացի  օրենսդրությունը կա նաև տրադիցիա. Գալուստ Սահակյան

Աբսուրդ է 20 րոպե ընդմիջում վերցնել, դա կանոնակարգի խախտում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «Ելք»-ի կողմից յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու քայլին: Նա հարցադրում արեց՝ եթե այս օրենքը չանցնի ի՞նչ է, ժողովրդի կյանքն ավելի լա՞վ է լինելու:

Դիտարկմանը, որ ԱԺ կանոնակարգ օրենքը յուրաքանչյուր խմբակցության թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել քվեարկությունից առաջ, Սահակյանն արձագանքեց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության», - ասաց նա։

Հարցին՝ նշանակո՞ւմ է, որ  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ, բացի  օրենսդրությունը, կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը»:

ԱԺ նախկին նախագահը կարծում է, որ ընդդիմությունը պետք է իմանա, թե իր տեղը որտեղ է։

«Ինչքան որ դու ձայներ ես հավաքել, այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդդիմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է տեսակավորել, դա ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձ խնդիր ունի», - շեշտեց նա Գալուստ Սահակյան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus