«Ելքը» 9-րդ անգամ վերցրեց 20 րոպե ընդմիջում
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքին և հայտարարեց, որ «Ելքը» վերցնում է 20 րոպե ընդմիջում: Սա «Ելք»–ի այսօրվա արդեն թվով 9-րդ անգամ վերցրված ընդմիջումն էր:
Մինչ այդ ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները հասցրեցին քվեարկել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը 62 կողմ ձայներով:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և հայտարարեց ընդմիջման մասին: