Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի սարքավորումները կբարելավվեն
Կառավարության նիստին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման» դրամաշնորհային ծրագիրը։